Ճապոնիայում մեկնարկել են ծեսերը, որոնք նախորդում են կայսր Ակիհոտոյի՝ գահից հրաժարվելու արարողությանը։ Ապրիլի 30-ին 85-ամյա կայսրը պաշտոնապես կհրաժարվի գահից ի օգուտ իր ավագ որդու՝ 59-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի։
1990 թվականին թագադրված կայսրն այդ որոշումն ընդունել է առողջության վատթարացման հետ կապված։ Կայսրի հրաժարականի Ճապոնիայի վերջին 200 տարվա պատմության մեջ կդառնա առաջին այդպիսի դեպքը։
Ինչպես գրում է Asahi Shimbun լրատվականը՝ իր տիկնոջ՝ Միտիկոյի հետ Ճապոնիայի կայսրը եռօրյա ուխտագնացության նպատակով ժամանել է Իսե քաղաքում տեղակայված Իսեի տաճար։