Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, ասաց. «Եթե ունեք փաստեր, որ թեկնածուն ներգրավված է կոռուպցիոն մեխանիզմների մեջ, կարող եք հանցագործության մասին հաղորդում տալ, այլապես զրպարտություն կարող է դիտվել ձեր ելույթը»:
Մանրամասները՝ տեսանյութում: