Լոնդոնի «Տոտենհեմ»-ն ամռանը պատրաստվում է ձեռք բերել «Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը։
Գլխավոր տրանսֆերային նպատակի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 30 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գումարած արգենտինացի հարձակվող Էրիկ Լամելային։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին մասնակցել է 17 հանդիպման, դարձել 9 գոլի եւ երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողի ծառայություններով է հետաքրքրվում նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:




































