Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Վարչապետ Փաշինյանը այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Ձեր կողմից պաշտոնը ստանձնելուց հետո արդյոք տեղի կունենա՞ գազի, ջրի, էլէներգիայի սակագների վերանայում՝ իհարկե միտված դեպի իջեցմանը»,- թեկնածուին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե գործող պայմանագրերի նկատմամբ ինչ նոր մեխանիզմներ կան:
Մանրամասները՝ տեսանյութում: