ԱՄՆ Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում Բիլ Քինթոնի նախագահական գրադարանում հանրամատչելի են դառնում գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1993-2001 թվականներին, երբ Քլինթոնը զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նախատեսվում է 2 շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ ցուցադրել 33 հազար էջ փաստաթուղթ, այդ թվում՝ Քլինթոնի և նրա խորհրդականների միջև անձնական զրույցները: Առաջինը կլինի 4-5 հազար էջ կազմող խմբաքանակը: Այնուհետև դրանց հնարավոր կլինի ծանոթանալ նաև համացանցում:








































