Բրիտանացի ցանցահենին, ում գործը քննվում է ԱՄՆ-ում, հավելյալ մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ծառայությունները կոտրելու և այնտեղ պահպանվող անձնական տվյալները գողանալու համար:
Նախորդ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի Սուֆոլք կոմսության Սթրեդիսհոլ քաղաքում 28-ամյա Լորին ձերբակալվել էր իր տանը, ապա ազատ արձակվել գրավի դիմաց: ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նրան մեղադրել են Պենտագոնի, ՀԴԲ-ի, ՆԱՍԱ-ի և այլ հաստատությունների կայքերը կոտրելու մեջ: Լորի Լավայի հանցակիցները ավստրալացի և շվեդ ցանցահեններ են: Բրիտանացուն մեղադրել են ԱՄՆ-ում, քանի որ ենթադրյալ կիբերհարձակումների ընթացքում նա օգտվել է վերոնշյալ նահանգի սերվերից՝ գրում է Ria Novosti-ն:
Ցանցահենին սպառնում է 12 տարվա ազատազրկում:










































