Իտալիայի մայրաքաղաքին սպառնում է սնանկացում, եթե երկրի իշխանությունները չհատկացնեն 500 միլիոն եվրո` քաղաքի նորմալ գործունեության համար: Հռոմին անհրաժեշտ է գտնել 485 միլիոն եվրո, հակառակ դեպքում քաղաքն առաջիկա երկու օրերին ամբողջությամբ կաթվածահար կլինի` հաղորդում է RIA Novosti-ն:
Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն հայտարարել է, որ մարտի 2-ից փողոցներն ամբողջությամբ փակ կլինեն հասարակական և անձնական տրանսպորտի համար, բացառությամբ ոստիկանական մեքենաների, եթե մոտակա ժամանակներս չհատկացվի անհրաժեշտ ֆինանսավորումը:
Քաղաքապետի խոսքերով` մարտից սկած գումար չի լինի 25 հազար ծառայողների աշխատավարձը վճարելու, ավտոբուսների համար վառելիք գնելու, աղբը հավաքելու համար:
Քաղաքապետը հավատացած է, որ Հռոմը պահելու համար ծախսերը գերազանցում են քաղաքի հնարավորությունները:











































