Sunday, 07 06 2026
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

Ռուսական ինտեգրացիոն գործընթացներն առանց Ուկրաինայի մասշտաբային չեն լինի. Սիմոնով

Ռուսաստանն իր ինտեգրացիոն նախագծերում Ուկրաինայի համար բավական լուրջ և սոլիդ տեղ էր հատկացրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ապագա կունենան Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերն առանց Ուկրաինայի:

Նա նշեց, որ, բնականաբար, Ռուսաստանն իր նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերում բավական մեծ հույսեր էր կապել Ուկրաինայի հետ և չէր թաքցնում, որ Ուկրաինան հանդիսանում է այդ պրոյեկտի էական բաղադրիչը: Ըստ նրա՝ իրենք հասկանում էին, որ խորհրդային ժամանակաշրջանում գործարկված մոդելների վերականգնման գաղափարն ուկրաինական կոնտեքստով բավական էական է, որովհետև Ուկրաինան էական երկիր է եղել՝ բարձր արդյունաբերական ներուժ և բավական լուրջ ռեսուրսներ ունեցող, ուստի Ռուսաստանը չէր կարող հույսեր չկապել Ուկրաինայի հետ:

«Հիմա մենք հասկանում ենք, որ մեր ծրագրերը ստիպված ենք հետաձգել որոշակի ժամանակահատվածով, քանի որ հիմա Ուկրաինայում քաղաքական դասավորվածությունը կտրուկ փոխվել է, և այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ցույց է տալիս, որ հիմա սկսվում է կտրուկ քաղաքական ազդեցության մի փուլ. նոր նախագահը ստիպված կլինի հաշի առնել արևմտյան ռադիկալների կարծիքը, աջակողմյան սեկտորի կարծիքը, որը, փաստորեն, այսօր ղեկավարում է իշխանությունը, և այս իմաստով Ռուսաստանի հետ համագործակցությունը կդառնա քաղաքական տաբու Ուկրաինայում, բայց դա չի նշանակում, որ ինտեգրացիայի ծրագիրը հետաձգվելու է: Կանցնի նրանց իշխանավարման շրջանը, ինչպես Յուշչենկոյինն ավարտվեց, քանի որ նա ևս եկավ իշխանության նարնջագույն տրամադրությունների հոսքի հետ։ Ուկրաինային սպասվում է ծանր տնտեսական ճգնաժամ։ Ակնհայտ է, որ Եվրոպան հստակ ծրագիր չունի, և այստեղ պատրանքներ չպետք է ունենալ: Ռուսաստանը հիմա չպետք է քաշի Ուկրաինային դեպի իր ինտեգրացիոն նախագծերը, պետք է սպասի ճգնաժամի, իշխանության փոփոխության: Ես կարծում եմ, որ այս իշխանությունը նույնիսկ մեկ ընտրական շրջան չի կարողանա մնալ իշխանության։ Այս թեմային կարելի է անդրադառնալ միայն դրանից հետո, իսկ մինչ այդ Ուկրաինան լինելու է նարնջագույն փորձության մեջ։ Իրենց երևի անցյալը քիչ էր։ Ինչ անել այս իրավիճակում՝ պետք է միայն սպասել»,- ասաց նա: Ռուսաստանցի տնտեսագետը նշեց, որ ռուսական ինտեգրացիոն ծրագրերն առանց Ուկրաինայի ևս կայանում են:

«Հարցն այն է, որ Մաքսային միությունը և ինտեգրացիոն ողջ գործընթացը նախատեսված էր ավելի մասշտաբային ծավալի համար, առանց Ուկրաինայի այն ևս կայացել է, Ուկրաինայի հետ այդ տարածքն ավելի ընդարձակ ու հնարավորություններով լի կլիներ»,- այսպես ավարտեց իր խոսքը Կոնստանտին Սիմոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում