Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Սփյուռքի հետ հարաբերությունների պարադիգմը պետք է արմատապես փոխել. Արման Բաբաջանյան

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում հայտարարեց. «Այս քննարկումներին մեծ հետաքրքրությամբ հետևում են Սփյուռքում: Իսկ հասկանալու համար, թե ինչ է Սփյուռքը, խնդիր ունենք գույքագրելու Սփյուռքի համայնքների գիտական, կրթական, սոցիալական, տնտեսական և մշակութային կարողությունները: Սա նշանակում է արմատապես փոխել Սփյուռքի հետ հարաբերությունների պարադիգմը. ժամանակն է, որ Հայաստանը Սփյուռքի հետ սկսի հարաբերվել առաջարկողի կարգավիճակով: Մենք պետք է Սփյուռքին ներկայացնենք Հայաստանը իր ողջ հմայքով»:

Այս կոնտեքստում նա հարց բարձրացրեց, թե որքանով է նպատակահարմար սփյուռքի նախարարությունը փոխել հանձնակատարի գրասենյակով:

Պատգամավորի խոսքով՝ նախկին իշխանությունների համար Սփյուռքը եղել է նվիրատվությունների և բարեգործությունների աղբյուր. «Սփյուռքը շատ վիրավորված է այդ վերաբերմունքից, և նոր Հայաստանի իշխանությունների խնդիրը պետք է լիներ այդ վիրավորանքը վերացնելը, մինչդեռ սփյուռքի նախարարության վերացմամբ մեր հայրենակիցները հակառակ ազդակն են ստանում»:

Նա նշեց, որ սփյուռքահայերը պետք է ներդրումներ կատարեն ոչ թե հայրենասիրությունից, այլ տնտեսական արդյունավետությունից և շահից դրդված:

Արման Բաբաջանյանն ասաց, որ իրենց խմբակցությունն առաջարկել է կոմպրոմիսային տարբերակ՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարին տալ փոխվարչապետի կարգավիճակ. «Սփյուռքը պետք է վստահ լինի, որ իր ձայնը լսելի է հայրենիքում, և պետք է վստահ լինի, որ այսուհետ Հայաստանը պատրաստ է աջակցել Սփյուռքին: Միայն այս կերպ մենք կարող ենք շոշափելի արդյունքներ ապահովել ինչպես հայրենադարձության, այնպես էլ ներդրումների նպատակադրումներում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում