Ստրասբուրգում Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև` Մոլդովայի և ԵՄ երկրների միջև այցագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:
«Այսօր շատ կարևոր օր է ինչպես ԵՄ քաղաքականության, այնպես էլ, իհարկե, Մոլդովայի քաղաքացիների համար»,- ասվում է զեկույցում:
Ներկայումս Եվրախորհրդարանի որոշումը պահանջում է ԵՄ խորհրդի հաստատում:
Համաձայնագիրը նախաստորագրվել էր 2013 թ նոյեմբերին Վիլնյուսում:










































