Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Իսպանիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում կայաված «Ռասինգ» – «Կոմպոստելա» խաղում:
Հանդիպման մեկնարկից 1 ժամ անց գլխավոր մրցավարը վնասվածք է ստացել ու լքել խաղադաշտը: Քանի որ մրցավարը փոխարինող չի ունեցել, բարձրախոսով հայտարարվել է, թե արդյոք տրիբունայում կան մրցավարներ:
Երկրպագուներից մեկը համաձայնել է շարունակել սպասարկել խաղը: Նա խաղեր է վարել սիրողական ֆուտբոլում:
Բայց վնասվածք ստացած մրցավարը որոշել է շարունակել խաղը և զբաղեցրել եզրային մրցավարի տեղը, իսկ եզրայինը վարել է խաղը: Որոշ ժամանակ անց նա չի կարողացել շարունակել աշխատանքը: Մրցավար-երկրպագուն տրիբունայից հայտնվել է խաղադաշտում և հանդիպումը հասցրել ավարտին:
Այն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Այս մասին տեղեկացնում է Mundodeportivo.com-ը:









































