Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
Այժմ քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը թեկնածուին հիշեցրեց, որ ապրիլ-մայիս-հունիս ամիսներին նա կոչ է արել հակասահմանադրական ճանաչել ՀՀԿ-ն և Հայաստանում արգելել նրա գործունեությունը: Պատգամավորը հետաքրքրվեց. «Ի՞նչ հետևանք կարող էր ունենալ ձեր կոչերին հետևելը: Ի՞նչ հիմքով եք համարել, որ ՀՀԿ-ն հակասահմանադրական է»:
Ի պատասխան՝ թեկնածուն հղում արեց իր գիտական հոդվածին և ասաց, որ հոդվածում իր գիտական փաստարկները համոզիչ են, և հավելեց. «ՀՀ ներսում ՍԴ որոշումները վերանայել ուղղակի հնարավոր չէ, և մենք չունենք ՍԴ-ի վերադաս ատյան, որը կվերանայեր ՍԴ որոշումները ընտրական վեճերի վերաբերյալ»: Նա այնուհետև :
Մանրամասները՝ տեսանյութում:









































