Գելզենկիրխենի «Շալկե»-ի նախագահ Կլեմենս Տենիսը ցանկանում է կրկին պայմանագիր ստորագրել Ռաուլի հետ, ով ներկայումս հանդես է գալիս «Ալ Սադդ»-ում:
«Չենք դադարել մտածել Ռաուլի մասին: Նա յուրահատուկ անձանովորություն է, ով միշտ դրական է արտահայտվել «Շալկե»-ի մասին: Եթե նա ցանկություն ունենա, ապա մենք աշխատանք կգտնենք նրա համար ակումբում: Մեր դռները միշտ բաց կլինեն Ռաուլի համար»,- Տենիսի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնեն, որ իսպանացի հարձակվողը «Շալկե»-ում հանդես է եկել 2010-12թթ: Նա գերմանական ակումբում անցկացրել է 66 խաղ՝ խփելով 28 գոլ:







































