Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»

Երևանի մասին նոր գիրքը՝ «Երևանյան հեքիաթներ» անվամբ

Երևանի մասին նոր գիրքը՝ «Երևանյան հեքիաթներ» անվամբ, շուտով կլինի քաղաքի գրախանութներում։ Այն նախատեսված է 7-100 տարեկան երեխաների համար։ Սա Երևան քաղաքի մասին գրված առաջին հեքիաթաշարքն է, որն իրականության, հորինվածքի և երազանքի գեղեցիկ համադրում է։

Գրքում կա ութ հեքիաթ, որոնց հիմքում իրական պատմություններ են: «Սիրո քաղաքի հեքիաթը՝ Երևան» հեքիաթում տեսնելու ենք Արգիշտի արքային, որը հիմնադրում է Էրեբունի քաղաքը և սիրահարված է Տաթև անունով աղջկա։

«Կարմիր բլուրը» պատմություն է փոքրիկ տղայի մանկության մասին, որը քնում է կարմիր կակաչներով բլրի վրա, հետագայում մեծանալով դառնալու է հնագետ և պեղումներ կատարելով՝ պատմելու է աշխարհին Կարմիր բլուրում անթեղված քաղաքակրթության մասին։

«Սասունցի Դավիթ» հեքիաթում ծանոթանում ենք Երևանի ամենահին բնակչին՝ թզուկ Ռուդոլֆին, որն այնքան տարեց է, որ դարեր առաջ ճանաչել է նույնիսկ մեր էպոսի հերոսին՝ Սասունցի Դավթին և ընկերություն արել Դավթի քանդակը կերտած Երվանդ Քոչարի հետ։

Երևակայությունն և պատմությունը միահյուսված են իրար, ինչ ավելի ցայտուն է դառնում գրքի գունեղ պատկերազարդումների շնորհիվ։

Գրքի խմբագիրն է Լեզվի տեսչության նախկին պետ, «Երգ երգոց» հաղորդաշարի սցենարի բազմամյա հեղինակ Լևոն Գալստյանը: Գրքի հեղինակը շատ է կարևորում այս համագործակցությունը և շեշտում, որ Գալստյանի շնորհիվ հեքիաթները պարզ, սիրուն և գրագետ լեզու ունեն։

«Խմբագրի, նկարչի հետ մեր աշխատանքի հիմքում մեծ սերն է եղել և հավատը արվող գործի նկատմամբ։ Հուսով ենք՝ այս գիրքը օրվա կյանք չի ունենա և կապրի շա՛տ երկար։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, և ընթերցողը կորոշի գրքի ճակատագիրը, բայց իմ նպատակը փոքրիկ գանձ թողնելն է սերունդներին»,- ասում է հեղինակը։

Լևոն Գալստյանը կարծում է, որ լավ գործ է արված. «Ճիշտ կլիներ, որ գիրքը ներառվեր դպրոցական օժանդակ ընթերցանության ցանկում»։

Հեղինակը մինչ տպագրությունը հեքիաթները տվել է տարբեր մարդկանց ընթերցելու՝ կարծիքներ ժողովելու համար։ 10-ամյա Լևոնը ծնողներին ստիպել է տանել իրեն Մատենադարան, մի վայր, որտեղ ծավալվում են կախարդական հեքիաթներից մեկի իրադարձությունները։

Ուսուցչուհի Անահիտ Թադևոսյանն ասում է. «Երբ կարդացի Արփիի գրած հեքիաթները, հուզված և ցնցված հասկացա՝ հենց այս բառերն են պետք՝ պատմելու համար Երևանի գեղեցկության, բարության, բազում գանձերի, երևելի մարդկանց մասին, որոնք Երևանը այսպիսին են դարձրել»:

Ուսուցչուհի Արմինե Կոծինյանն ասում է.«Երանի այս նուրբ ու պարզ հրաշքն արդեն այսօր հայտնվի հայ աշակերտի սեղանին»։

Արփի Մաղաքյանից տեղեկացանք, որ Երևանի նախկին փոխքաղաքապետի հետ պայմանավորվածություն է եղել, որ հեքիաթներից մի քանիսը պետք է մուլտֆիլմ դառնային երեխաների համար, սակայն քաղաքապետարանի նոր աշխատակազմը դեռևս անտարբերություն է ցուցաբերում մայրաքաղաքի մասին տպագրվող գրքի նկատմամբ։

Փոխարենը անտարբեր չեն աշխարհասփյուռ հայերը, որոնք ֆեյսբուք սոցիալական ցանցում գրքի տպագրման համար կազմակերպված դրամահավաքին հանգանակել են արդեն 4 հազար դոլլար։

Հեղինակն ասում է, որ տպագրական գործընթացին ծանոթ մարդիկ գիտեն, որ հաստ կազմով և գունավոր նկարազարդմամբ գիրքը բավական թանկ հաճույք է, և հավաքված գումարը չի բավականացնելու ծախսերը հոգալու համար, սակայն նշում է. «Շատ հուզված եմ նման աջակցությունից, երկու օրվա մեջ արդեն հանգանակվել էր 2000 դոլարից ավել գումար։ Սա հրաշալի է և շատ պարտավորեցնող։ Առաջին անգամ հայն իր մայրաքաղաքի համար հանգանակությամբ գիրք է տպում։ Պատկերացնու՞մ եք՝ սա ինչ է նշանակում։ Սա մեր սիրո խոստովանությունն է մեր մայրաքաղաքին»։

Գրքի շնորհանդեսը կկայանա Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ հետաքրքիր երաժշտական բեմականացմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում