Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Իսրայելի անվտանգության ուժերին մեղադրել է Հորդանան գետի Արևմտյան ափին չափից դուրս ուժ կիրառելու համար: Իրավապաշտպանները հայտարարել են, որ իսրայելցի զինվորների որոշ գործողություններ կարող են գնահատվել որպես ռազմական հանցագործություն՝ հաղորդում է Interfax-ը:
Կազմակերպության զեկույցում նկարագրված են 2011-2013թթ. պաղեստինցների մահվան դեպքեր: Փաստաթղթում մեջբերվել են ՄԱԿ-ի տվյալներ, որոնց համաձայն՝ վերոնշյալ ժամանակաշրջանում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով Արևմտյան ափին սպանվել է 45 պաղեստինցի արաբ (այդ թվում՝ վեց անչափահաս): Այդ ժամանակաշրջանում գրանցվել է նաև 25 քաղաքացիական անձանց մահ:
Որոշ դեպքերի համար կան ապացույցներ, որ պաղեստինցիներին սպանել են միտումնավոր կերպով, ինչը կարող է դասակարգվել որպես ռազմական հանցագործություն:











































