Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Ապօրինի ծառահատումներ՝ Թումանյանում

Ապրիլի 13-ին` ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ծառայություն կատարելիս բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ» կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ փայտանյութով:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Աշոտ Ա.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ապրիլի 13-ին, ժամը 07.00-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, հատել է Լոռու մարզի Եղեգնուտ գյուղին հարակից անտառից՝ տարբեր տեսակի և տրամաչափի թափված ծառերից:

Նույն օրը՝ ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Հ.-ի վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 5 խմ հաճարենու նմանվող փայտանյութով:

Արման Հ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հորը, որը նա ապօրինի պատրաստել է ապրիլի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 քամատապալ ծառ:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ժամը 22.55-ին Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1983 թ. ծնված Սոս Մ.-ի վարած «ԳԱԶ-66» առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 3 խմ լորենու նմանվող փայտանյութով:

Սոս Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է համագյուղացի 1977 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, ով այն ապօրինի պատրաստել է ապրիլի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 հատ քամատապալ և 1 հատ կանգուն ծառ:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում