Հայաստանի ազգային հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Спорт день за Днем»-ի հետ զրույցում անդրադարձել է «Զենիթ» – «Բորուսիա» խաղին:
« «Զենիթ»-ից ավելին եմ սպասում: Նման մակարդակի խաղերում անթույլատրելի է այդքան կոպիտ սխալներ գործելը: Բացի պաշտպաններից, անհաջող էին գործում հենակետայինները, որոնք վտանգավոր դիրքերում կորցնում էին գնդակը:
«Զենիթ»-ը չկարողացավ հակախաղ գտնել «Բորուսիա»-ի պրեսինգին: Կենտրոնական պաշտպանները չէին կարողանում «կարդալ» խաղն ու հասկանալ, թե ինչ է պատրաստվում անել մրցակիցը:
Հնարավոր է՝ պատճառն այն է, որ «Զենիթ»-ի համար մրցաշրջանը չի սկսել, ֆուտբոլիստները խաղային ռիթմում չէին: Երկու գոլ ընդունել հինգ րոպեների ընթացքում, սխալվել ամբողջ խաղի ժամանակ, անթույլատրելի է»,- հայտարարել է Հովսեփյանը:








































