ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլ ի15-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր «ՍուտՆիկոլ» ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են իր խոստումները չկատարելու մեջ:
Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե իր որ խոստման մասին է խոսքը, եւ երբ նրան լրագրողները հիշեցրին, որ օրինակ Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոս փայ մտնելու մասին որեւէ բացահայտում չկա, նա արձագանքեց. «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» եւ էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»: