Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Գլխավոր դատախազը՝ Ծառուկյանի նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին «Արարատցեմենտ» գործարանի շուրջ զարգացումներից. ինչու այն դրոշմվեց, ինչու գործարանը ջրազրկվեց:

ԲՀԿ-ն սա որակում է ճնշում իրենց նկատմամբ՝ կապելով դա ԲՀԿ վերջին համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթի հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ քրեական գործ հարուցելուց հետո անմիջապես ստուգումներ են սկսվել: «Ես այդ ելույթները չեմ լսել, չեմ պատրաստվում լսել, քանի որ ինձ համար այդ ելույթները տվյալ գործի շրջանակում և ընդհանրապես հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասաց նա:

Նա նշեց, որ չգիտի՝ ինչի է Ծառուկյանի թիմը համոզված, որ դա ճնշում է. «Եթե որևէ մեկը ճնշում է համարում այն հանգամանքը, որ հարուցված քրեական գործով զննություն անցկացվի, և անցկացվում է, և դա դիտվում է ճնշում, ես անկեղծորեն ոչ մի հիմնավորում չեմ տեսնում: Ես բազմիցս բացատրեցի այստեղ քննչական գործողություններ կատարելու մասին, որևէ մեկին այդ գործով դեռևս մեղադրանք առաջադրված չէ, իրականացվելու են քննչական գործողություններ՝ անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա»,- ասաց Գլխավոր դատախազը:

Մայդանում ծավալվող իրադարձությունների, հայկական մայդանի մասին դատախազը խուսափեց խոսել:

Նա մոտեցավ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին, որոնք նրան փոխանցեցին, որ իրավաբան չեն կարող գտնել իրենց գործերը քննելու համար: Գևորգ Կոստանյանը խոստացավ մյուս շաբաթ իրավաբան տրամադրել:

Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ էլ ասաց. «Նման հանձնաժողով կստեղծվի կամ չի ստեղծվի, դա ոչ մի նշանակություն չունի իմ կողմից իմ ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ինչ վերաբերում է բացահայտելուն, բնականաբար, մենք ամեն ինչ կանենք: Մենք խոսում ենք արդյունավետ քննության ապահովման և երաշխավորման մասին, ես վստահեցնում եմ, որ ես կանեմ առավելագույնը այդ արդյունավետ քննությունը երաշխավորելու հմար, ոչ միայն այդ գործով, այլ ցանկացած այլ գործով: Հանձնաժողով կստեղծվի թե ոչ՝ իմ գործողությունների և լիզորությունների իրականացման հետ քիչ առնչություն ունի»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում