Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Շալկե»- ի դեմ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դուբլ է հեղինակել` ընթացիկ խաղարկության շրջանակներում խփելով իր 11-րդ գոլը:
Այդպիսով, 29-ամյա պորտուգալացին դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 10-ից ավելի գոլեր խփել երեք մրցաշարերում անընդմեջ:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 2012/13 թվականների մրցաշրջանում Ռոնալդուն իր ակտիվում 12 գոլ է գրանցել, 2011/12` 10 գոլ:








































