Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը թարմացրեց Իսպանիայում «չոր» խաղերի շարքի ռեկորդը: Այդ մասին է հայտնում AS-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Շալկե»-ի դեմ առաջին խաղում դարպասապահը գոլ բաց թողեց միայն ավելացված ժամանակում՝ իր «չոր» խաղերի շարքը հասցնելով 952-րդ րոպեի: Կասիլյասը 28 րոպեով գերազանցեց նախորդ ռեկորդը, որն Իսպանիայում պատկանում էր Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին դարպասապահ Աբել Ռեսինոյին: «Բարսելոնա»-ի դարպասապահի «չոր» խաղերի սերիան 896 րոպե է: Այսպիսով` Կասիլյասը գերազանցեց նաև Վիկտոր Վալդեսին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Կասիլյասը «Ռեալ»-ի կազմում խաղադաշտ է դուրս գալիս միայն Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի Գավաթի խաղարկության հանդիպումներում:








































