Լուրեր
Մեզ ուղղորդում են՝ դուրս գանք վարչապետի դեմ, բայց սխալվում են․ «Արարատցեմենտի» աշխատակիցներ
  • 14:08
  • 2019-04-15
  • Դիտումներ՝ *

«Արարատցեմենտ» գործարանի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել:

Մեր քաղաքում ժողովրդի կողմից հիմնված գործարանը պետք է կասկածելի ձևով սեփականաշնորհեն, ժողովուրդը գործազուրկ մնա: Բոլոր արտադրամասերին ծանուցում  են ներկայացրել: Սա միայն մեկ նպատակով է արվում, որպեսզի իրենք ավելի շատ գումար աշխատեն: Քաղաքի ստեղծած գորածարանի վրա եկել են, նստել: Մինչև հիմա չգիտենք, թե ով է իրական սեփականատերը,  ինչ գնով է ձեռք բերվել, որ հիմա էլ ժողովրդին ուզում են իրենց, այսպես ասած, բնակարաններից քշեն դուրս»,-նշում են աշխատակիցները:

  • Դիտումներ՝ *