«Մամուլի հետ սուրճ» հաղորդման ապրիլի 15-ի հյուրը «Փաստարկ» մամուլի ակումբի նախագահ Տիգրան Սիմոնյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ մեդիա դաշտին առնչվող խնդիրներին և նշեց.«Ստացվում է այնպես, որ նյութերը մեծամասամբ վերաբերում են կամ վարչապետին կամ նրա մերձ շրջապատին։Կա դիսկուրսի խնդիր՝ քաղաքական այլ ուժեր, այդ թվում «Իմ քայլի» անդամները պասիվ են, մամուլի հետ շփումներում՝ իներտ։ Այդ պասիվ վիճակը թեմաների տեսանկյունից բերում է ոչ բազմազանության»։
Տիգրան Սիմոնյանի խոսքերով՝ վարչապետի թիմի հետ կապված հանրության մեջ կա վերապահում.«Այսինքն՝ թիմի թույլ, լիդերի հետ ոչ այնքան համահունչ լինելը»։