Կոլումբիայի Կիբդո քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հայտնում է Larepublica-ն:
Դեպքի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 10 մարդ: Պայթուցիկ սարքը, որը հաշվարկվում է 1 կգ տրոտիլ, գործի է դրվել բջջայինի օգնությամբ:
Ոստիկանությունում ենթադրում են, որ պայթյունին առնչություն ունի «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) խմբավորումը:
Զոհերի թվում են սուպերմակետի 3 աշխատակիցներ և հաստատության տիրոջ դուստրը: