«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Աբովյան փողոցի վրա տեղի է ունեցել վթար՝ տաքսիների ու ավտոբուսի մասնակցությամբ:
Երևանի հանրային տրանսպորտի կանգառների մեծ մասում անթույլատրելի վայրում կայանում են տաքսիներ։ Տեղի են ունենում վթարներ, բախումներ և անհարկի նյարդային իրավիճակներ, ինչպես երեկ Աբովյան փողոցի այս կանգառում։
Այս հանցավոր անգործության համար պատասխանատու է Երևանի կոռումպացված քաղաքապետարանը։ Անձնական պատասխանատվություն են կրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայտնի կոռումպացված տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
Այս բոլոր կառույցները տարիներ շարունակ ի վիճակի չեն ապահովել հանրային տրանսպորտի բնականոն կայանումը կանգառներում։
Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։










































