Չիկագոյի (Իլինոյս նահանգ) հյուսիսային արվարձանում տղամարդը հրացանով կրակել է 3 մարդու, այդ թվում՝ 5-ամյա երեխայի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչներին:
Հրազենային վնասվածքների հետքերով մարմինները հրշեջները հայտնաբերել էին այրվող տանը: Ավելի ուշ փրկարարները գտել էին տղամարդու դի: Ենթադրաբար, հանցագործությունը կատարելուց հետո նա տան ավտոտնակում ինքնասպան է եղել:
Հրդեհի հետևանքով շինության տանիքը փլվել է: Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: Ոստիկանության նախնական տվյալներով՝ բոլոր զոհերը հարազատներ են:








































