Միչիգանի բնակիչը դատի է տվել ծնողներին՝ իր խոշոր պոռնո-հավաքածուն դեն նետելու համար, հաղորդում է ABC News-ը:
Ինչպես նշվում է, տղամարդը ծնողներից 86 հազար դոլարի չափով փոխհատուցում է պահանջել: Ընդ որում, ամերիկացու խոսքերով, նրա պոռնո-հավաքածուն 29 հազար դոլար արժեր:
2016-ի հոկտեմբերին, ամուսնալուծությունից հետո, ամերիկացին վերադարձել է ծնողների տուն: Գրեթե մեկ տարի անց, տղամարդը տեղափոխվել է Ինդիանա նահանգ, որտեղ և հայտնաբերել է իր հավաքածուի կորուստը: Ծնողները խոստովանել են, որ իրենք են դեն նետել նրա հավաքածուն, բայց չեն զղջացել կատարածի համար:
«Հավատում ես թե ոչ, բայց քո հավաքածուի ոչնչացման պատճառներից մեկը քո հոգեկան և զգացմունքային առողջության մասին անհանգստությունն է… Ես նույն կերպ կվարվեի, եթե դրա փոխարեն քեզ մոտ կոկաին հայտնաբերեի: Հույս ունեմ, որ մի օր կհասկանաս դա», – ասել է հայրը որդուն: