Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ շտապ օգնության մեքենան մարմնական վնասվածքներով երիտասարդ կնոջ է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցները Կումայրիի ոստիկանպետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Գյումրի քաղաքի Խրիմյան 15 թաղամասի բնակիչ, 28-ամյա Լիանա Մանուկյանը, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա ունեցել է սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հետքեր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































