Ղրիմի թերակղզում լարվածությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ստանձնել է ստուգել ռուսական բանակի մարտունակության վիճակը, իսկ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են, որ կաջակցեն Ուկրաինայի սահմանների անձեռնմխելիությանը՝ հաղորդում է The Telegraph-ը:
Ռազմական ուժի կիրառման սպառնալիքն ուժեղացրել է լարվածությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում՝ հասցնելով այն մակարդակի, որը չի եղել 2008թ. Հարավային Օսիայում ռազմական հակամարտությունից ի վեր:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արագ արձագանքեց զորքերի անսպասելի ստուգմանը՝ ասելով, որ Ռուսաստանի համար լուրջ սխալ կլինի ռազմական միջամտությունն Ուկրաինայում:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հայտարարել են, որ դաշինքը կաջակցի Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:










































