Տեխասի արևմտյան շրջանի դաշնային դատարանը Սան Անտոնիո քաղաքում չորեքշաբթի ոչ սահմանադրական է ճանաչել նահանգում գործող միասեռ ամուսնությունների արգելքը: Նահանգային իշխանություններն արդեն խոստացել են բողոքարկել այդ որոշումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Միասեռ ամուսնությունների արգելքը ոչ մի կերպ կապված չէ պետական կառավարման կարիքների հետ և խախտում է բոլոր քաղաքացիների համար հավասարության սահմանադրական երաշխիքները՝ ասվում է 50 էջանոց վճռում:
Տեխասի նահանգապետ Ռիք Փերին հիշեցրել է, որ նահանգի բնակիչները 2005-ին անցկացված հանրաքվեում հավանություն են տվել նահանգի Սահմանադրությունում փոփոխությանը, որն ամուսնությունը սահմանում է որպես միություն կնոջ և տղամարդու միջև:










































