YouTube-ի, Instagram-ի աստղերն ու այլ բլոգերներ ներկա են գերմանացիների ամենօրյա կյանքում, ցույց է տվել Գերմանիայի թվայնացված տնտեսության գերմանական ասոցիացիան (BVDW): Հարցմանը մասնակցել են ավելի քան հազար մարդ: Յուրաքանչյուր հինգերորդ հարցվող (26%) բլոգերների նյութերին բախվում է ամեն օր, երբեմն՝ օրական մի քանի անգամ, 10%-ը`ամեն շաբաթ: Միայն 29%-ն այդպիսի մարդկանց չգիտի և շահագրգռված չէ իմանալ:
Զարմանալի չէ, որ յուրաքանչյուր հինգերորդն արդեն գնումներ է կատարել՝ հայտնվելով բլոգերների գովազդի ազդեցության տակ: Որքան հարցվողները երիտասարդ են, այնքան հաճախ են գովազդից հետո գնումներ կատարում: Երիտասարդ գերմանացիների շրջանում (16-24 տարեկան), ավելի քան 40%-ը ընտրել են որոշ ապրանքանիշներ կամ գնել որոշ ապրանքներ, որոնք տեսել են ինտերնետ-աստղերի էջերում: Կանայք, հայտնվելով գովազդային տեղեկատվության ցանցում, ավելի հաճախ են գնումներ կատարում, քան տղամարդիկ` 49%՝ 37%-ի դիմաց:
Այնուամենայնիվ, հարցված գերմանացիների միայն 22%-ն է մտահոգված, որ բլոգերները ապրանքներ են գովազդում գումարի կամ այլ օգուտների դիմաց:
Մնացածի համար սա խնդիր չէ:









































