Monday, 15 06 2026
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը

Պայքարը պետք է տարվի երկրի բարձրագույն էշելոններում. ԵԱՀԿ փոխդեսպան

Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան հարցազրույց է տվել Novosti-Armenia գործակալությանը:

Հոֆստրան նախ անդրադարձել է ՀՀ ոստիկանության հետ փոխգործակցության հիմնախնդիրներին՝ նշելով, որ այդ գործակցությանը սկսում է 2005 թվից: Նա ասել է, որ փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն ոստիկանությունում, ավելի շատ պետք է լինեն ոչ թե կառուցվածքային, այլ բնակչության հետ շփվելու ոստիկանության փիլիսոփայության հետ: Նա շեշտել է, որ արևմտյան երկրներն այդ ճանապարհն անցել են 1960-70-ականներին, ինչն օգնել է շատ խնդիրների լուծմանը: Հոֆստրան ասել է նաև, որ այդ ամենը պետք է արվի՝ հաշվի առնելով նաև հայկական մշակութային և ազգային առանձնահատկությունները՝ հավելելով, որ փոփոխություններ են նախատեսվում նաև ոստիկանական կրթական ծրագրերում:

Հոֆստրան անդրադարձել է 2008 թ. Մարտի 1-ի դեպքերին և այդ համատեքստում հասարակություն-ոստիկանություն հարաբերություններին՝ նշելով, որ մարտյան դեպքերը լրջագույն մարտահրավեր են եղել ոստիկանության համար. «Մարդկանց ցանկացած խումբ պետք է իրավունք ունենա իր կարծիքը հայտնել ցույցերի և հանրահավաքների միջոցով, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքի իրագործումը: Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Մեծ Բրիտանիայից փորձագետ կժամանի Հայաստան՝ այդպիսի մարտահրավերների հաղթահարման հայեցակարգ ոստիկանության ղեկավարության հետ համատեղ մշակելու համար»,- ասել է նա:

Հոֆստրան խոսել է նաև ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի ծրագրերից՝ ասելով, որ թեև Հայաստանի իշխանությունները որոշակի գործողություններ անում են այդ ուղղությամբ, սակայն ԵԱՀԿ-ն ավելին է սպասում: «Անհրաժեշտ են ավելի վճռական քայլեր, առաջին հերթին՝ իշխանությունների կողմից: Հասարակությունն, իհարկե, պետք է անհանդուրժողականություն դրսևորի կոռուպցիոն երևույթների նկատմամբ, իր ներդրումն ունենա այդ չարիքի դեմ պայքարում, սակայն փորձը ցույց է տալիս, որ շարքային քաղաքացիները քիչ բան կարող են փոխել»,- ասել է ԵԱՀԿ պաշտոնյան: «Մեր համոզմամբ, կաշառակերության դեմ պայքարում կարևոր դերը պետք է լինի կառավարությանը: Իհարկե, կա մենթալիտետի խնդիր, սակայն եթե քաղաքացին կարող է իր որոշակի խնդիրներ լուծել միայն կաշառք տալով, կաշառակերությունը երբեք չի վերանա: Պայքարը պետք է տարվի կոռումպացված չինովնիկի դեմ, այդ թվում՝ երկրի բարձրագույն էշելոններում»,- հավելել է Հոֆստրան:

Որպես ժողովրդավարական բարեփոխումների տեսակետից խնդրահարույց ոլորտներ՝ Հոֆստրան Հայաստանում առանձնացրել է զինված ուժերը: «Իհարկե, իրավիճակը հեռու է կատարյալից, սակայն մենք տեսնում են որոշակի քայլեր, քաղաքական կամք: Շնորհիվ դրա՝ շատ բացասական երևույթներ հնարավոր է դարձել նվազեցնել»,- ասել է Հոֆստրան:

Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Հոֆստրան տարակուսանք է հայտնել՝ ասելով, որ ամբողջ աշխարհում ալիքների թվայնացումը հանգեցնում է դրանց ավելացմանը և բազմակարծության տարածմանը, սակայն Հայաստանում հակառակ գործընթացն է: «Դա զարմացնում է: Հավանաբար դա կապված է թվայնացման գործընթացին անցնելու թափանցիկության պակասի հետ: Հիմա մենք Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ»,- հավելել է ԵԱՀԿ փոխդեսպանը:

Որպես առաջիկա մեկ տարվա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրի բաղկացուցիչ կետեր՝ նա նշել է ավելի քան 26 հազար օրենքների և ենթաօրենսդրական ակտերի թվի կրճատումը, որն իրականացվում է կառավարության հետ համատեղ, քանի որ դրանց մի որոշակի մաս չի գործում և կորցրել է իր արդիականությունը: «Օրենքների թվի կրճատումն ավելի հասկանալի կդարձնի Հայաստանը և, հետևաբար, ավելի հրապուրիչ՝ ներդրողների համար: Սա շատ կարևոր նախագիծ է, որը, կարծում ենք, կսկվի այս տարվա աշնանը և կտևի երկու տարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում