Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղով դեպի Գուդուարիի և Կազբեգիի շրջան երթևեկելը կյանքի համար վտանգավոր կարող է լինել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցացիայի նախագահ Դավիթ Մեսխիշվիլին։
Նրա խոսքով՝ Գուդուարիի ուղղությամբ երթևեկելը շատ վտանգավոր է, քանի որ այդ ճանապարհին մեծ խցանումներ են առաջացել։ Դրանով տեղաշարժվելու համար անհրաժեշտ է հատել հոծ գիծը, ինչը կարող է վթարի պատճառ դառնալ։