Սաուդյան Արաբիան ֆինանսական աջակցություն է առաջարկել ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի՝ լիբիական ազգային բանակին՝ Տրիպոլին զավթելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Էր Ռիհադը Հաֆթարին տասնյակ միլիոնավոր դոլարներ է առաջարկել՝ Լիբիայի մայրաքաղաքը զավթելու գործողությունն ապահովելու համար։

Վերջինն այդ առաջարկը ստացել է Սաուդյան Արաբիա իր այցի ժամանակ։
Նշվում է, որ մարշալն ընդունել է Էր Ռիհադի օգնությունը։










































