Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

«Հայաստանում համակարգային կոռուպցիայի գլուխը կտրված է, բայց դեռ չկա նախադրյալ, որ այդ գլուխը չի աճի»

«Հայաստանում համակարգային կոռուպցիայի գլուխը կտրված է, բայց երաշխիք չկա, որ այդ գլուխը չի աճելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականներին։

https://www.lragir.am/wp-content/uploads/2018/09/maxresdefault-10.jpg

Իսկ վարչապետը, հիշեցնենք, ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանում փակված է համակարգային կոռուպցիայի էջը։ «Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում. հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը Հայաստանում փակված է անշրջելիորեն, կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ»,- ընդգծել էր վարչապետը։

«Ճիշտ է, վարչապետի հայտարարությունը քաղաքական է, ԵԽԽՎ ամբիոնից նա այլ բան չէր էլ կարող հնչեցնել։ Բայց մենք տեսանք, որ այդ հայտարարությանը զուգահեռ նա Եվրախորհրդից ակնկալում էր նաև օգնություն, որը նշանակում է, որ վարչապետը շատ լավ գիտակցում է, որ ինստիտուցիոնալ համակարգ պետք է լինի, որպեսզի համակարգային կոռուպցիան չվերադառնա»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ ասել, թե համակարգային կոռուպցիան անշրջելիէ վերացել, մի քիչ սխալ կլինի:

«Այո, այսօր գուցե համակարգային կոռուպցիա չկա, բայց համակարգային կոռուպցիա ծնող պատճառները, գործոնները դեռևս վերացված չեն, հաղթահարված չեն։ Ներկայումս իրավիճակը բարելավվել է՝ ելնելով հեղափոխական խանդավառությունից, ոգևորությունից։ Նաև լրատվամիջոցների հրապարակումներից դատելով էլ, այո, կարելի է պնդել, որ համակարգային կոռուպցիա չկա։ Կոռուպցիոն բուրգի վերևի շղթան իսկապես չկա, բայց միջին և ստորին օղակներում դեռ հարց է։ Հարկավոր է լուրջ հետազոտություն, որպեսզի պարզվի՝ համակարգային կոռուպցիա կա՞, թե՞ ոչ»,- նկատեց Հոկտանյանը՝ հավելելով, որ ինքը ստեղծված իրավիճակը կբնորոշեր այսպես՝ կոռուպցիա երևույթի գլուխը կտրված է, բայց չկա դեռ նախադրյալ, որ այդ գլուխը չի աճի. «Դեռ կան գործոններ, և դա լավ հասկանալով՝ վարչապետն ակնկալում է օգնություն ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու համար, քանի որ եթե համակարգային կոռուպցիան անշրջելի վերացած լիներ, ապա կարելի էր բավարարվել եղած արդյունքներով և եղած հակակոռուպցիոն կառույցներով։ Իսկ եթե խոսք է գնում լուրջ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմին ունենալու մասին, որը հիմա չունենք և տարիներով չենք ունեցել, դա նշանակում է, որ վարչապետը վտանգ է տեսնում, որ այդ երևույթը կարող է վերադառնալ»։

Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմին ստեղծելուն և այդ հարցում իշխանության կողմից դեռևս չկողմնորոշվելուն՝ Հոկտանյանը նշեց, որ իշխանությունը կարծես թե մտորումների մեջ է, թե ինչ տիպի մարմին ստեղծել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու մասին, բայց հետո այդ մարմինը ստեղծելու հարցում հստակ դիրքորոշում չարտահայտվեց։ Ավելին, Փաշինյանը նշեց, որ ինքը չի ցանկանում, որ պետության մեջ պետություն ստեղծվի։ «Համենայնդեպս, կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկար հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելու մասին. կա՛մ իրենք լավ չեն պատկերացնում կառույցը, կա՛մ որոշակի այլ խնդիրներ են տեսնում»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում