Նյույորքցի նկարիչ Բեն Սնելը 3D տպիչով քանդակ է տպել այն համակարգչի մանրացված մնացորդներով, որը մշակել է քանդակի էսքիզըը: Այս մասին գրում է The Verge-ը:
Dio անվանումը կրող քանդակը աճուրդի է հանվել Ֆիլիպս աճուրդի տանը: Արհեստական ինտելեկտը հորինել է այն դասական քանդակագործության ավելի քան 1000 նմուշ ուսումնասիրելուց հետո։
Սնելի խոսքով՝ սկզբում համակարգիչը փորձել է հիշողությամբ վերարտադրել իր տեսած ամեն մի աշխատանքի տեսքը, այնուհետև պատկերել է ամբողջովին նոր ձև:
Քանդակի մոդելի կառուցումից հետո Սնելը քանդել է համակարգիչը՝ վերածելով այն «աճյունափոշու»։ Այնուհետև Սնելը 3D տպիչով տպել է քանդակի դատարկ կաղապարը և նրա մեջ լցրել համակարգչի «աճյունափոշին»՝ խառնած խեժին։