Ռեժիսոր Լյուկ Բեսոնը թողարկել է իր նոր «Աննա» ֆիլմի թրեյլերը: Սյուժեի կենտրոնում ռուս մոդել-մարդասպան Աննա Պոլյատովան է, որն աշխարհի ամենասարսափելի վարձու մարդասպաններից է, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆիլմում գլխավոր դերը կատարել է ռուս մոդել և դերասանուհի Սաշա Լուսը: Նախագծում ընդգրկված են նաև համաշխարհային աստղեր Հելեն Միրենը, Լյուկ Էվանսը և Քիլիան Մերֆին: Համաշխարհային վարձույթում «Աննա» ֆիլմի պրեմիերան նախատեսված է հունիսի 21-ին: