Thursday, 02 07 2026
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին

Հոկտեմբերի 27-ի թեմայով ԱԺ լսումներն անհրաժեշտություն են, բայց պետք է ճիշտ պահն ընտրել

«Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ԱԺ լսումները անխուսափելի են, պարտադիր են, բայց պետք է ճիշտ ժամանակ ընտրել դրա համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Հոկտեմբերի 27-ի թեմայով խորհրդարանում լսումներ կազմակերպելու համար։ Սահակյանը դիմումում նշել է նաև բոլոր շահագրգիռ կողմերին, լսումների մասնակիցներին, ովքեր կարող են հետաքրքիր տեղեկություններ, փաստեր հայտնել Հոկտեմբերի 27-ի, «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների մասին։

Սահակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր նախաձեռնության հիմնավորումը շատ պարզ է։ Հոկտեմբերի 27-ի դեպքերը եղել են Ազգային ժողովի դահլիճում, սպանվել են այն անձինք, ովքեր պաշտոնական պարտականություններ էին կատարում։

Սահակյանւը ԱԺ նախագահին ուղղված դիմումում գրել է նաև մի շարք անձանց անուններ, ովքեր պետք է մասնակցեն լսումներին։ Մասնավորապես՝ ինքը, ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը և մի շարք այլ անձինք։ Այս ցուցակում այնպիսի մարդկանց անուններ են, ովքեր մինչև Հոկտեմբերի 27-ը կոնկրետ առնչություն են ունեցել կոնկրետ գործընթացներին և դրանից հետո հաջորդած գործողություններին։

Տարոն Սահակյանի կողմից ԱԺ նախագահին ուղղված երկու դիմումներն էլ, սակայն, անպատասխան են մնացել, որից հետո նա դիմել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նույն առաջարկով։

Տիկին Բախշյանը 27-ի թեմայով ԱԺ լսումների կարևորության և անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2018 թվականին «Ելք» դաշինքի կողմից Մարտի 1-ի թեմայով կազմակերպված ԱԺ լսումների ժամանակ: «Ես Մարտի 1-ի թեմայով լսումների ժամանակ մոտեցա ԱԺ ամբիոնին և ասացի՝ տա Աստված, որ գա այն օրը, որ նույն դահլիճում կազմակերպվեն Հոկտեմբերի 27-ի հարցով լսումներ։ Ես իմ տեսակետն ասել եմ այդ հարցի մասին։ Իհարկե, կողմնակից եմ դրան, և դա պետք է անի այսօրվա մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը»,- ասաց տիկին Բախշյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կտան այդ լսումները, Բախշյանը նշեց, որ պետք չէ նախապես բանաձև դնել, թե ինչ պետք է ստանալ այդ լսումներից։ «Լսումներ են նշանակում և հրավիրում են մարդկանց, ովքեր ասելիք ունեն, և այդ մարդիկ ասում են իրենց տեսածը, լսածը, վերլուծում են կատարվածը, և այդ լսումների արդյունքում կձևավորվի այն բանաձևը, թե ինչ տվեց այդ լսումը։ Դա կլինի շատ ծանր զրույց։ Շատ պատասխանատու քայլ է նման լսումներ կազմակերպելը, և չեմ զարմանում, որ Արարատ Միրզոյանը դեռ չի արձագանքում նման նախաձեռնություններին։

Չգիտես, թե այդ ամբիոնից ինչեր կարող են հնչել, որը ինձ, որպես տուժողի, կարող է բավարարել, հագուրդ տալ իմ ցանկություններին, բայց պետությանը վնասի։ Բայց որ արդեն դրա մասին խոսվում է, դա արդեն իրադարձություն է։ Փաստ է, որ դա պետք է մի օր անել, կազմակերպել, խոսել դրա մասին։ Սա այն դեպքը չէ, որը կարելի է պարկում փակել։ Ի վերջո՝ սրա մասին բարձրաձայնվելու է, պարզապես պետք է ճիշտ պահը ընտրել։ Թող Մարտի 1-ի հարցը լուծվի, նոր»,- ասաց տիկին Բախշյանը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը, սակայն, կարծում է, որ հնարավորություններն ու ռեսուրսները պետք է ճիշտ կիրառել, քանի որ հայտնի չէ, թե այդ լսումները Հոկտեմբերի 27-ի գործին ինչ կտան։ Բացի այդ, միանշանակ չէ, որ դիմումում նշված անձինք անպայման կգան Ազգային ժողով ու կհայտնեն իրենց հայտնի տեղեկությունները։ «Ես չգիտեմ, թե այդ լսումներով ինչ նպատակ է հետապնդվում, ինչ խնդրի լուծման է նպաստելու։ Եթե նշված անձը տեղեկություններ ունի, այնպիսի փաստեր ունի, որոնք պատրաստվում է այդ լսումների ժամանակ հայտնել և նպաստել 27-ի գործով կարճված վարույթը նոր երևան եկած հանգամանքով վերաբացելու, բնականաբար նա պետք է դիմի գլխավոր դատախազություն, ԱԱԾ կամ այլ իրավապահ մարմինների և ներկայացնի իր տիրապետության տակ գտնվող փաստերը, և եթե վարույթ իրականացնող մարմինը հանգի հետևության, որ դրանց հիման վրա հնարավոր է 27-ի գործի կարճված վարույթը վերսկսելու, ապա նրանք պարտավոր են դա անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ այլ խնդիր է, որ խորհրդարանական լսումների էությունն ու բովանդակությունը բոլորովին այլ շեշտադրումներ ունեն, որոնք իրենցից չեն ենթադրում իրավական հետևանքներ։

Ամեն դեպքում, Նորիկյանի խոսքով, այնպես չէ, որ ինքը դեմ է այդ լսումներին։ Նրա խոսքով՝ եթե այդ լսումները կծառայեն գործի վերաբացմանը, արժեքավոր կլինեն, ապա պետք է գնալ նաև դրան և նման լսումներ կազմակերպել։ «27-ի գործի վերաբացմանն ուղղված օրինական բոլոր միջոցները ես ողջունում եմ»,- եզրափակեց Նորիկյանը։

Որքան էլ զարմանալի է, այսօր Սահակյանից տեղեկացանք, որ ԱԺ նախագահին հասցեագրված իր դիմումը՝ լսումներ կազմակերպելու մասին, հայտնվել է դատախազությունում, որն էլ այն ուղարկել է ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության սպանությունների բաժին։ Սահակյանը զավեշտալի է որակում այս իրավիճակը։ «Երեկ քննիչները զանգեցին ինձ և հրավիրեցին բաժին։ Ես բացատրեցի նրանց, որ այդ դիմումն իրենց չի հասցեագրված, և իրենք դրա հետ ոչ մի կապ չունեն։ Կարծում եմ՝ հասկացան։ Իրենք ուզում էին հասկացնել, որ այդ դիմումն իրենց մոտ է գնացել իմ անձի, ընտանիքի նկատմամբ հնարավոր սպառնալիքներով պայմանավորված, բայց ես բաժնում էլ, հրապարակային էլ պնդում եմ, որ իմ և ընտանիքիս նկատմամբ սպառնալիքները պայմանավորված են բացառապես Արզուման Հարությունյանի անձով։ Ես անգամ իրավապահներին ասացի, որ պատրաստ եմ այդ մասին գրավոր հաղորդում ներկայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Սահակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում