ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը Ուկրաինայի նոր ղեկավարության համար առաջնային չէ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Որոշումն ուկրաինացիներինն է: Տվյալ փուլում ես չեմ կարծում, որ դա Ուկրաինայի նոր ղեկավարության հիմնական խնդիրն է: Մենք բոլորս հիշում ենք, որ Բուխարեստի գագաթնաժողովում որոշում է ընդունվել այն մասին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե երկիրը ցանկանա դա և կատարի անհրաժեշտ նախապայմանները: Նրանք պետք է որոշում ընդունեն: Սակայն ես կարծում եմ, որ տվյալ պահին Ուկրաինան ավելի առաջնային խնդիրներ ունի»,-հայտարարել է Ռասմուսենը: