Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Կառուցողական և կարևոր առաջարկ. Սարսանգի ջրամբարը կարո՞ղ է համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից

Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկում է Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել: Նպատակը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելն է: Համաձայնության դեպքում, ըստ Հարությունյանի, ոռոգովի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը։ Միևնույն ժամանակ Հարությունյանը նշում է՝ ժամանակին Արցախի իշխանությունների կողմից Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի իշխանություններին այս առթիվ արված առաջարկները մերժվել են. «Արդյունքում Սարսանգի ջրերի օգտագործման համար մենք այլընտրանքային ծրագիր ենք մշակել, բայց ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը փոխշահավետ և մարդասիրական համագործակցության համար»։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ այդ առաջարկն իրագործելու համար պետք է լինի իրավական փաստաթուղթ: «Եթե իրավական այդպիսի փաստաթուղթ է լինելու, որն Ադրբեջանը պետք է ստորագրի, ո՞ւմ հետ է ստորագրելու՝ Արցախի Հանրապետությա՞ն։ Սա էլ ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Արցախի ճանաչումից հետո դա հնարավոր գործարքներից մեկն է։ Այստեղ կարելի է համագործակցություն ձևավորել ինչ-որ պայմաններով՝ այնպես, որ Արցախի շահերն այս պարագայում չտուժեն։ Որպես ապագայի գաղափար՝ 50 կամ 100 տարի հետո հնարավոր է, նայած թե Ադրբեջանը երբ կճանաչի Արցախի Հանրապետությունը։ Այդ ճանաչումից հետո իրագործվող պոտենցիալ գաղափարներից մեկն է»։

Պողոսյանը նաև չբացառեց, որ կարող է քննարկումները շուտ սկսվեն, ու դա նպաստի վստահության մեխանիզմներին. «Պետք է գիտակցենք, որ եթե պատրաստ ենք մեր շահերը մինչև վերջ առաջ տանելու, երբևէ չենք հանձնվելու, գնալու ենք մինչև վերջ, ապա ինչո՞ւ չխոսել ապագայի գաղափարների մասին։ Դա ընդամենը գաղափար է և ոչ հենց այսօր իրագործվելիք իրականություն։ Վստահ եմ, որ նաև բանակցությունների ժամանակ, հնարավոր պոտենցիալ համագործակցության սխեմա գծելուց Արցախը որևէ բան չի կորցնելու, այլ լինելու է շահողի դերում։ Այդ պատճառով սա հիպոթետիկ ինչ-որ բան եմ դիտարկում, կուզե՞ն սա օգտագործել՝ գիտակցելով, որ իրենց շահերից է բխում, թող ճանաչեն Արցախի Հանրապետությունը ու նստեն Արցախի Հանրապետության իշխանությունների հետ բանակցությունների՝ բոլոր հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ։ Եվ խոսքը միայն այս առաջարկին չի վերաբերում, համագործակցության հազարավոր այլ հնարավորություններ կարող են լինել ապագայում՝ ճանաչումից հետո»։

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանի հետ չե՞ն կարող լինել այդ քննարկումները, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Եթե Հայաստանն էլ պետք է մեկ ուրիշի համար ինչ-որ բան բանակցի, պետք է այդ մյուս կողմի հետ ճանաչված հարաբերություններ ունենա։ Բայց այսօրվա իշխանությունները հստակ դիրքորոշում ունեն՝ Արցախի հետ կապված հարցերը պետք է քննարկվեն Արցախի իշխանությունների հետ, իրենք ունեն ընտրված իշխանություններ, 2020-ին ևս կունենան ընտրված իշխանություններ. հենց նրանց հետ էլ պետք է տարվեն քննարկումներն ու բանակցությունները»։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախի նախկին վարչապետի առաջարկին, նշեց. «Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու առաջարկը Արցախի իշխանությունները տարբեր տարիների ընթացքում հնչեցրել են։ Դա բավական կառուցողական և հումանիտար ոլորտում տեղավորվող առաջարկ է։ Բայց խնդիրը միայն համատեղ օգտագործումը չէ, կան որոշակի ջրագծեր, որոնք դեռևս խորհրդային տարիներին են եղել և ոռոգման համակարգեր են եղել, որոնցով ջուրը՝ այդ թվում Սարսանգի ջրամբարից, հասել է Արցախի այլ շրջաններ։ Բայց այդ ջրագծերը մնացել են Ադրբեջանի տարածքում»։

Շարունակելով՝ Մինասյանն ասաց. «Արցախի առաջարկը հետևյալն է՝ Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու դեպքում Ադրբեջանը պետք է ապահովի, որ այդ ոռոգման ցանցերով ջուրն Ադրբեջանի տարածքով անցնի ու մի մասը վերադառնա Արցախի այդ հատված։ Այդ առաջարկը տարբեր տարիների ընթացքում հնչել է, բայց ադրբեջանական կողմն իհարկե ամեն կերպ փորձում է անտեսել այդ առաջարկը, որովհետև վախեր ունեն, որ ցանկացած նման գործարքի ու պայմանավորվածության մեջ մտնելով՝ դե ֆակտո Արցախը կճանաչեն որպես սուբյեկտ, ինչը չի բխում նրանց շահերից, ուստի ամեն կերպ խուսափում ու մերժում են այս առաջարկը»։

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը փորձում է քաղաքականացնել Սարսանգի ջրամբարի հարցը. «Դրա նախադեպերը եղել են՝ ԵԽԽՎ-ում Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցը, որը ժամանակին ընդունվեց։ Այս պահին, ըստ իս, առաջարկը բարձրաձայնվել է՝ հաշվի առնելով Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հումանիտար ոլորտում մի շարք միջոցառումներ իրականացնելու հետ կապված։ Իհարկե, հայկական կողմը շահագրգռված է նման գաղափարներով, իսկ արդյոք ադրբեջանական կողմը պատրաստ կլինի՞ այդ միջոցառումների շարքում դիտարկել նաև Սարսանգի ջրամբարի հարցը՝ ես այդքան էլ լավատես չեմ, որովհետև խնդիրն ունի իր քաղաքական ասպեկտը։ Հետևաբար Ադրբեջանը գոնե առաջիկայում հազիվ թե գնա նման քայլի»։

Եզրափակելով՝ քաղաքագետն ընդգծեց. «Հայկական կողմը պետք է հանդես գա նման առաջարկներով՝ նաև միջազգային հանրությանը ցույց տալու, որ ինքը կառուցողական կողմ է և նաև մտահոգված է հումանիտար խնդիրների կարգավորմամբ»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում