Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամին խնդրել է նոր ֆինանսական օգնության ծրագիր նախապատրաստել: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Ստեփան Կուբիվին:
Նրա խոսքերով` նոր կառավարության հակաճգնաժամային ծրագիրը կներկայացվի արդեն հինգշաբթի-ուրբաթ օրերին: Նա հավելել է, որ կարգավորիչը չի նախատեսում միջամտել երկրի արժութային շուկային գրիվնան անկումից փրկելու համար:
Կուբիվը նաև հայտնել է, որ բանկը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները Ուկրաինայից կապիտալի արտահոսքը դադարեցնելու համար:










































