Ապրիլի 9-ին Բրիտանիայի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Քամիլան, նշել են իրենց հարսանիքի 14-րդ տարեդարձը, և այդ իրադարձության առիթով Instagram-ի իրենց էջում սև-սպիտակ համատեղ լուսանկար են հրապարակել, որն ուղեկցվում է շնորհակալական խոսքերով՝ ի պատասխան բազմաթիվ շնորհավորանքների։
«Շնորհակալություն Ուելսի արքայազնի և Կոռնուոլի դքսուհու հարսանեկան տարեդարձի առիթով գրված ձեր ջերմ բարեմաղթնքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Քամիլան արքայազն Չարլզի երկրորդ կինն է․ նրանք պաշտոնապես ամուսնացել են 2005թ․։












































