Ի պատասխան Հարավային Լիբանանում իր բազայի վրա իսրայելական օդուժի հարձակման՝ «Հըզբոլլահ» լիբանանյան շիական շարժումը կհարվածի Իսրայելին այն ժամանակ և այն վայրում, որը կընտրի: Այս մասին հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը` վկայակոչելով շիական շարժման ղեկավարությանը:
ԶԼՄ-ների տվյալներով` իսրայելական ռազմա-օդային ուժերի կործանիչները հարձակվել են «Հըզբոլլահ»-ի գրոհայինների դիրքերի վրա լիբանանա-սիրիական սահմանի վրա:
Հաղորդագրության համաձայն` ավիահարվածի հետևանքով շարժման անդամները չեն տուժել:










































