Բագրատաշենի մաքսատանը ուղեբեռի սարքով անցնող քաղաքացուն նկարահանող մաքսային ծառայողը ինքնակամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Լրատվականից տեղեկացրին, որ ՊԵԿ ղեկավարի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել, սակայն այն կասեցվել է ներկայացված ազատման դիմումից հետո։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին սոցիալական ցանցերում մի հոլովակ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքացին իր ուղեբեռի հետ անցնում ուղեբեռի համար նախատեսված սարքով։ Հոլովակը նկարել ու տարածել էին մաքսակետի աշխատակիցները։











































