Wednesday, 01 07 2026
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում. Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում.

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։

Պատասխանելով դեմոկրատ Սենատոր Դուրբինի այն հարցին, թե արդյոք Հոլանի Բարձունքները Իսրայելի ինքնիշխան տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումն ու Ղրիմի «բռնակցումը» նույնական չեն, Պետքարտուղարը պատասխանել է, որ չի կարելի համեմատել նշված երկու խնդիրները, քանի որ Իսրայելը Հոլանի Բարձունքները գրավել է իր կենսական անվտանգությունը պաշտպանելու և իր վրա Սիրիայի կողմից հարձակումները կանխելու նպատակով, մինչդեռ Ռուսաստանը Ղրիմը «բռնակցել» է իրեն անվտանգային ոչ մի սպառնալիք չառաջացնող պետությունից։

Չքննարկելով Ղրիմի վերաբերյալ Պետքարտուղարի կողմից արված հայտարարության իրավաչափությունը, պետք է արձանագրել, միջազգային իրավունքում հաստատվեց նոր իրողություն, որը հավակնում է վերածվել միջազգային սովորութային իրավունքի աղբյուրի։

Համաձայն այդ իրողության, եթե իր նկատմամբ ուղղված ակնհայտ ագրեսիայի արդյունքում պաշտպանվող պետությանը հաջողվում է գրավել իր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող, սակայն ագրեսոր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, ապա պաշտպանվող պետությունը ստանում է լեգիտիմ իրավունք պահանջել և ստանալ միջազգային հանրությունից այդ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչում։

Կարծում եմ, Հայաստանի և Արցախի դիվանագետներն ու փորձագետները պետք է օգտագործեն այս նախադեպը՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի արդյունքում կորցրած տարածքների նկատմամբ Արցախի ինքնիշխանության հաստատման նպատակով։

Հատկապես, որ այդ տարածքները լրջագույն նշանակություն ունեն Արցախի 150.000 խաղաղ բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության համար»:

https://www.facebook.com/aghazinyan/posts/10210694167550519

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում