Եվրասիական ինտեգրման ծրագիրը լիովին ապացուցել Է իր արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գաղափարից իրականություն. Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակի առթիվ» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում: Ուղերձի տեքստն ընթերցել Է ՌԴ նախագահի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չեռնովը:
«Եվրասիական ինտեգրացման ծրագիրը լիովին ապացուցել Է իր արդյունավետությունը: ԵԱՏՄ-ի անդամ երկրներն ավելացնում են առեւտրատնտեսական, ներդրումային եւ հումանիտար կապերը»,- նշել Է Պուտինը: Ռուսաստանի նախագահը վստահություն Է հայտնել, որ խորհրդաժողովի ընթացքում կմշակվեն առաջարկություններ եւ նախաձեռնություններ, որոնք կծառայեն եվրասիական ինտեգրացման հետագա ամրապնդմանը: