Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Վարչապետի նյարդային վիճակն ունի իր բացատրությունը՝ մեկ տարի առաջվա խնդիրներն արդիական են նաև այսօր

ՀՀ վարչապետի՝ Նորագավիթի մաքսակետ կատարած այցելության ընթացքում հնչած որոշ հայտարարություններ արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում են փորձագիտական, քաղաքական և նաև քաղաքացիական դաշտում։

Վարչապետը, հիշեցնենք, նախ դիտողություն է արել մաքրության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է։ Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»: Հասնելով մաքսատան սենյակներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, դիմելով համազգեստով հսկիչներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը-խմբ.) արած չեն կանգնում»: Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ զայրացավ. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն:

Լավ ա՝ չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ վարչապետը ստիպված է լուծել այն հարցերը, որոնք չէր նախատեսում լուծել: «Փաստորեն մեծ մասշտաբի հարցեր լուծելու ընթացքում պարզվում է, որ կան փոքր մասշտաբի հարցեր, որոնք որևէ լուծում չեն ստանում։ Վարչապետը ստիպված է աշխատել որպես վարչության պետ և ոչ որպես վարչապետ, ինչը լավ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանը հավելեց. «Խնդիրն այն է, որ վարչապետն այլ ակնկալիքներ ունի։ Իր այդ տոնայնությունն ու նյարդային իրավիճակը գալիս են այն բանից, որ նա չէր ակնկալում, որ նման հարցերը մեկ տարի հետո դեռ ակտուալ կլինեն։ Վարչապետը սպասում էր, որ հեղափոխական պաթոսը կանցնի նաև աշխատանքի ոլորտ։ Բայց մարդիկ դեռ շատ վաղուց այլ աշխատելաոճի են սովոր, նրանք սովոր չեն, որ իրենցով հետաքրքրվեն։ Հիմա մեկը եկել է՝ հետաքրքրվում է, ու սա կոնֆլիկտ է առաջացնում։ Սա ինձ համար զուտ սոցիոլոգիական տեսանկյունից ամբողջությամբ պարզ է, ակադեմիական տեսանկյունից նորմալ է, բայց մարդկային տեսանկյունից այս վիճակն իհարկե նորմալ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ վարչապետը ստիպված է նման որոշումներ կայացնել, իրավիճակը վերահսկելու այլ մեխանիզմներ չկան. «Վարչապետը ստիպված է կտրուկ որոշումներ կայացնել, իսկ այդ որոշումների ընդունումը նշանակում է մեկին ասել՝ այո, մյուսին՝ ոչ։ Երբ դու պարզապես մարդկանց ես կառավարում, մի ճանապարհ ընտրելը, մյուսը՝ ոչ, նշանակում է ինչ-որ մարդկանց մի բանից զրկել ընդհանուր նպատակի հասնելու համար։ Նորից եմ նշում՝ սա նորմալ գործընթաց է, առանց դրա հնարավոր չէ, այսպես էլ պետք է լիներ։ Պարզապես բնակչության մի հատված այլ բանի է սովոր։ Մարդը մի տարի է՝ իշխանության է, ինչ-որ քայլեր են արվում, մեկ էլ պարզվում է՝ մեկ տարի հետո լրիվ նույն խնդիրների առաջ ենք կանգնած, ինչ մեկ տարի առաջ։ Ո՞ւմ նյարդերը կդիմանան։ Բայց իրականում ես սա ցույց տալը նաև թուլություն եմ համարում, սա մեծ քաղաքականության մեջ չլինելու հետևանք է նաև, և իր ամենամեծ խնդիրը հենց սա է»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ պարոն Փաշինյանը տարրական «գրագողությամբ» է զբաղված. «Նա փորձեց ընդօրինակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարքագիծը, ով այցելելով շրջաններից մեկի ֆերմա՝ զայրացավ անասունների վիճակից, հրահանգեց գործից ազատել մի քանի շրջանային ղեկավարի և ձերբակալել ֆերմայի տնօրենին։ Բայց պարոն Փաշինյանը մոռանում է, որ ինքն այլ ամպլուայով է եկել իշխանության՝ վերականգնելու օրենքի իշխանությունը, իսկ Բատկային ընդօրինակելը մի փոքր չի համապատասխանում այն ամպլուային, որը Փաշինյանը ստանձնել էր»։

Ըստ Համբարյանի՝ այդ բռնկումները, հունից դուրս գալը շատ վատ է դիտարկվում հասարակության կողմից. «Օրենքի կտրվածքով դա հակաօրինական է։ Նա իրավասություն չունի հիմնարկություն մտնելով հրահանգներ տալու, թե ով պետք է աշխատի, ով՝ ոչ։ Եթե օրենքի երկիր ենք ուզում, լուծենք օրինական դաշտում։ Հարց եմ տալիս՝ իսկ Նորագավիթի մաքսակետի համապատասխան սենյակի աշխատակիցները պարտավո՞ր են հետևել իրենց սենյակի հիգիենային։ Այդ հիմնարկը ենթարկվում է ՊԵԿ-ին, որն աննախադեպ մեծ պարգևավճարներ էր շռայլել, երկու-երեք ամիսը մեկ Անանյանը իրեն ու իր խորհրդականին է պարգևատրում։ Դրա փոխարեն կարելի էր, չէ՞, մի քանի ավելի հաստիք բացել հավաքարարների համար, որպեսզի մարդիկ հետևեն տարածքի մաքրությանը»։

Քաղաքագետը հավելեց. «Եթե ես, օրինակ, ՇՊՀ-ում դասավանդում եմ, մի օր վարչապետը մտնի ու տեսնի կոտրված նստարաններ, իսկ լսարանները մաքուր չլինեն, ե՞ս եմ պատասխան տալու։ Իմ պայմանագրի մեջ մաքրությամբ զբաղվելը չի մտնում։ Քանի որ մենք ձգտում ենք օրենքի, ապա վարչապետը պետք է զգույշ լինի իր բռնկումների ժամանակ տված հրահանգներից։ Իսկ եթե նույնիսկ զայրանում է պարոն Փաշինյանը իր տեսածից, ապա նորմալ երկրներում դրա համար պատասխան են տալիս համապատասխան ղեկավարները, այլ ոչ թե չորրորդական աշխատակիցները։ Այս դեպքում՝ նույն Անանյանը կամ Նորագավիթի մաքսատան ղեկավարը պետք է պատասխանատվություն կրեր»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում