Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Հայրենիքը կրկեսի և սադրանքի միջև. պետք է լրջորեն մտածել

Իշխանություն-ԲՀԿ փոխհրաձգությունը շարունակվում է: Այժմ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է հայտարարել, որ եթե տրանսգենդերի ելույթը քաղաքական սադրանք էր, ապա ոչ թե «Իմ քայլի», կառավարության, այլ ԲՀԿ-ի դեմ: Ընդ որում, նա այդպես պատասխանելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ նաև ասել է, թե վարչապետը կարող է հանձնարարել, և լծակներ կան արագորեն պարզելու, թե ով է արել սադրանքը: Կհանձնարարի՞ դա Նիկոլ Փաշինյանը, ինչպես, օրինակ, հանձնարարություն եղավ սոցցանցային ֆեյքերի առումով: Սակայն այս քաղաքական փոխհրաձգությունից վեր՝ իրավիճակը կարծես թե գտնվում է, այսպես ասած, կրկեսի և լուրջ խնդրի արանքում:

Իսկապես, եթե կա սադրանք, ապա ակնառու է, որ այն ստացել է բավականին լուրջ մասշտաբներ՝ հաշվի առնելով այն, որ խնդիրը ոչ միայն ներքաղաքական թեժ զարգացումների առիթ է տվել, այլ նաև ներգրավել է արտաքին լուրջ դերակատար՝ Եվրամիությունը: Ավելին, եղել է ԵՄ դիվանագետների հայտարարությանը Հայաստանի ԱԳՆ պատասխանը, ընդ որում՝ բավականին լուրջ, որը նաև հորդոր էր Եվրամիությանը հարգել Հայաստանի հանրության տրամադրությունները: Ընդ որում, պետք է նկատել, որ առկա իրավիճակում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը թվում է կոշտ, սակայն համարժեք էր, որովհետև իրավիճակը կարծես թե բավական անհամարժեք էին գնահատել ԵՄ դեսպանները՝ Հայաստանի մի քանի մարգինալ խմբերի ագրեսիվ բողոքի դրսևորումներին տալով փաստորեն ընդհուպ աշխարհաքաղաքական աստառ: Իսկ երբ ԵՄ դիվանագետները հայտարարություն են անում, այդ աստառը ինքնաբերաբար առկա է, և դրանից խուսափել չի ստացվի, համենայնդեպս Հայաստանի վրա բիծ գտնելու հարցում շահագրգռվածները, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերության անիվների արանքը փայտ խրելու հարցում շահագրգռվածները բավական շատ են բաց թողնվող առիթներ թույլ չտալու համար:

Ըստ այդմ՝ Հայաստանի արտգործնախարարության արձագանքը բավականին տեղին էր, որպեսզի ի վերջո եվրոպացի դիվանագետները քաղաքական առումով շատ ավելի համարժեք գնահատեն Հայաստանում հետհեղափոխական իրավիճակը: Սա կբերի՞ Հայաստան-ԵՄ հարաբերության լարման, որը կարծես թե բավականին լավ մակարդակի էր հասել Նիկոլ Փաշինյանի՝ շաբաթներ առաջ Բրյուսել կատարած այցի շնորհիվ: Բայց հենց այդ հարցն է, որ նախ՝ պետք է իրենց տային ԵՄ դեսպանները հայտարարությունն անելիս: Տվե՞լ են: Ահա այս առումով մի կողմից՝ կան հիմքեր ենթադրելու, որ տեղի է ունեցել Հայաստանի դեմ իսկապես մասշտաբային հեռանկար պարունակող մի սադրանք՝ ընդհուպ արտաքին ներգործության հնարավոր դրսևորումներով, իսկ մյուս կողմից՝ եթե սադրանք չկա, այլ կա իրադարձությունների այդօրինակ զարգացում, ապա կրկեսի կարող է վերածվել քննությունը, թե ով է իքս քաղաքացուն տվել խորհրդարանի լսումներին ելույթ ունենալու հնարավորություն:

Ըստ երևույթին անհրաժեշտ է «ոսկե միջինը»՝ պարզել, սակայն «ներքին կարգով», իսկ առերևույթ լրջորեն մտածել Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակի մասին, մտածել լրջորեն, որովհետև ունենք մի դրսևորում, որը առնվազն թողել է պետության վրա նախնական հետևանք-ազդեցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում