«Առինջ մոլի անվան հետ ոչ ոք իրավունք չունի խաղա։ Հարուցված է քր․գործ, եկեք զերծ մնանք գնահատականներ տալուց, ընթանում է նախաքննություն, կսպասենք նախաքննական մարմինը իր եզրակացությունը կտա, ըստ այդմ՝ մենք էլ մեր գնահատականը և մեր մոտեցումը կհայտնենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երեկ Առինջ մոլի ստուգումներն ունեին քաղաքական ենթատեքստ։
Հարցին՝ արդյոք սրվե՞լ են վարչապետ-ԲՀԿ հարաբերությունները, պատգամավորը նշեց, որ ոչ․«Մարդիկ կան, որոնց կարող է ձեռք տա, որ մեր հարաբերությունները սրվեն, բայց ոչ, մեր նպատակը մնում է նույնը, այսինքն՝ երկրի զարգացում, հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխության իրականացում, մենք հավատարիմ ենք այն հուշագրին, որը ստորագրել ենք վարչապետի հետ, և մենք լծված ենք այդ գործերի իրականացմանը»,-հավելեց Արտյոմ Ծառուկյանը։
Նա նշեց, որ ԲՀԿ-ն աջակից է տնտեսական հեղափոխությանը․«ԲՀԿ կա և մնում է ժողովրդի ձայնը խորհրդարանում»,-ասաց նա։