Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության հետաքննության արդյունքները, ասել է, որ «լեռը մուկ ծնեց»:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ պարոն Մյուլլերի տխրահռչակ հանձնաժողովը ոչինչ չի գտնի: Հետևաբար, այն փաստը, որ դա ավարտվել է «լեռը մուկ ծնեց»-ով, ինչպես ասում են, մեզ համար պարզ էր», – ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին և Դոնալդ Թրամփի հետ գործարք չի կնքել, նա «ամբողջական անհեթեթություն» է որակել հետաքննությունը, որն օգտագործվում է ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի համար: